ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովը հեռախոսազրույցի ընթացքում խոսել են 2020-ի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ փաստաթղթի, ինչպես նաև ԼՂ հակամարտության գոտում բոլոր տեղի ունեցող ռազմական գործողությունների մասին։ Այս մասին հայտնում են ՌԴ արտգործնախարարությունից։
Հատուկ ուշադրություն է դարձվել հումանիտար հրատապ խնդիրների լուծման գործում առաջընթացին, առաջին հերթին՝ գերեվարված անձանց վերադարձին, ականապատ տարածքների քարտեզների փոխանցմանը և կրոնական-մշակութային ժառանգության պահպանմանը:
Զրուցակիցներն անդրադարձել են հայ-ադրբեջանական սահմանին լարվածության վերացման, Հարավային Կովկասում տրանսպորտային ու տնտեսական բոլոր կապերի ապաշրջափակման, տարածաշրջանային համագործակցության համար բարենպաստ մթնոլորտի ստեղծման հարցերին։
Շեշտվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային միջադեպերի քաղաքական-դիվանագիտական կարգավորմանն ուղղված ջանքերի կարևորությունը։ Անդրադարձ է կատարվել ռուս-հայկական համագործակցության հարցերին։
Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են նաև մի շարք միջազգային և տարածաշրջանային խնդիրներ։