ՀԱՊԿ երկրների խաղաղապահ ուժերը զորավարժություններ կանցկացնեն ՌԴ–ում

Զորավարժությունների եզրափակիչ փուլին ներկա լինելու համար հրավիրվել են Սերբիայի, Ուզբեկստանի և Մոնղոլիայի, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի մասնակցությամբ «Անքակտելի եղբայրություն 2021» զորավարժությունները կկայանան նոյեմբերի 8-12-ը Կազանի բարձրագույն տանկային հրամանատարական ուսումնարանի զորավարժարանում։
«Խաղաղապահ ուժերը գործողություններ կմշակեն հսկիչ կետերում, առաջադրանքներ կիրականացնեն փախստականների ճամբարում, մարդասիրական բեռներով շարասյուների ուղեկցման, բնակավայրերի արգելափակման, «զինյալների» գրաված շենքի գրոհման գործողություններ կանցկացնեն։ Ինչպես նաև կազատեն «պատանդներին» և օգնություն կցուցաբերեն տուժածներին», – տեղեկացնում է ՀԱՊԿ մամուլի ծառայությունը։
ՊՆ զորամիավորումներից մեկում եռօրյա զորավարժություն է մեկնարկել
Զորավարժությունների եզրափակիչ փուլին հրավիրված են ՀԱՊԿ ԽՎ–ի, Սերբիայի, Ուզբեկստանի և Մոնղոլիայի, ինչպես նաև ԿԽՄԿ–ի և միջազգային այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ։
ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը ստեղծվել են ՀԱՊԿ պետությունների՝ 2007-ին կնքած համաձայնագրի հիման վրա: Զորախմբերի ամբողջությունը նախատեսված է ՀԱՊԿ խաղաղապահ գործողություններին մասնակցելու համար։ Հատուկ պատրաստություն անցած անձնակազմը տրամադրում են անդամ պետությունները։ ՀԱՊԿ խաղաղապահ ուժերն ընդհանուր առմամբ բաղկացած են մոտ 3600 հոգուց։
ՀԱՊԿ անդամներ են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանն ու Տաջիկստանը։
ՀԱՊԿ ուժերը ոչնչացրել են սահմանը հատած «գրոհայիններին»․ Տաջիկստանում զորավարժություններ են