ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. ՀՀ նախագահի հրամանագրով Պարույր Հովհաննիսյանը հետ է կանչվել Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչի պաշտոնից։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։
«Հիմք է ընդունվել վարչապետի առաջարկությունը»,– նշում են աշխատակազմից։
Հովհաննիսյանն այս պաշտոնին է նշանակել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը` 2016 թվականի հունիսի 14-ին։ Նա փոխարինել է Արմեն Պապիկյանին։