ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. «Բազմաձայնությունը» ՄԱԿ–ում սկսել է ավելի շատ հնչել, սակայն Արևմուտքը արգելակում է բազմակենտրոն աշխարհի ձևավորման գործընթացները։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն այդ մասին հայտարարել է «Ռոսիա 24» ալիքով հեռարձակվող Կիրիլ Վիշենսկու «1/6» հաղորդման եթերում։
Ռուսաստանի արտգործնախարարի խոսքով` այսօր, երբ բազմաբևեռ դարաշրջան է ձևավորվում, տնտեսական աճի, ֆինանսական հզորության, քաղաքական ազդեցության նոր կենտրոններ են ի հայտ եկել։
«Հավաքական Արևմուտքը, հասկանալով, որ իր փաստարկները խոցելի են դառնում, քանի որ նրա վարած քաղաքականությունը ուղղված է ՄԱԿ–ի կանոնադրությանը համապատասխան բազմակենտրոն աշխարհի ձևավորման օբյեկտիվ գործընթացների արգելակմանը, իր համար հրատապ հարցերի շուրջ քննարկումներ ծավալել համընդհանուր կազմակերպությունների շրջանակներից դուրս, պայմանավորվել իր շրջանակում, որտեղ ոչ ոք նրանց հետ չի վիճում»,– ասել է Լավրովը։
Հիշեցնենք` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Վալդայ» միջազգային ակումբի լիագումար նիստի ժամանակ հայտարարել էր, որ ՄԱԿ–ը պետք է պահպանել` այն բարեփոխելով։ Միևնույն ժամանակ, ըստ նրա, ՄԱԿ–ի բարեփոխման ճանապարհին չի կարելի սխալներ թույլ տալ և պետք չէ դեսուդեն ընկնել։