Արցախցի մոլորված պատանիներին 15 ժամ փնտրելուց հետո գտել են

Ստեփանակերտի 16-ամյա և 17-ամյա տղաները մարզիկներ են։ Նրանք վազքով անցել են արտամիջյան ճանապարհը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. Արցախի Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ` 16-ամյա Կ.Ս–ն և 17-ամյա Ա.Պ–ն գտնվել են։ Այս մասին տեղեկացնում են ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:
ԱԻՊԾ աշխատակիցները փնտրում են կորած պատանիներին
Հոկտեմբերի 31-ին տղաները մոլորվել էին, այդ մասին ահազանգը ԱՀ ԱԻՊԾ–ում ստացվել էր հոկտեմբերի 31-ին ժամը 20։09-ին։ Տղաներին փնտրել են 15 ժամ։

«Նախնական տվյալներով` նրանք մոլորվել էին Խնածախ գյուղին հարող անտառածածկ տարածքում: Վերջիններս մարզիկներ են, ովքեր վազքով անցել են արտամիջյան ճանապարհը, այնուհետև մառախուղի պատճառով կորցրել տեղանքի կողմնորոշումը: Որոնողական աշխատանքներ են կատարել ԱԻ ծառայության և ոստիկանության աշխատակիցները»,– նշում են ԱԻՊԾ–ից։

Նշվում է, որ տղաների հետ ժամանակ առ ժամանակ բջջային կապ հնարավոր է եղել հաստատել, սակայն մթության ու մառախուղի պատճառով նրանք չեն կարողացել իրենց գտնվելու վայրի մասին ստույգ տեղեկություն տրամադրել:
ԱԻ պետական ծառայության աշխատակիցներն ամբողջ գիշեր որոնողական աշխատանքներ են իրականացրել աշխարհագրորեն բարդ ռելիեֆային գոտիներում, սակայն գիշերն աշխատանքներն արդյունք չեն տվել:
Շուրջ 15 ժամ տևած որոնումներից հետո՝ նոյեմբերի 1-ին` ժամը 13:25-ին, տղաները գտնվել են և տեղափոխվել Ստեփանակերտ:
Նրանց առողջությանը վտանգ չի սպառնում:
ԱԱԾ փոխտնօրենը տեղյակ չէ` ինչ են անում Սյունիքում ադրբեջանցիները հայկական մեքենաների հետ