Որ կանխենք առողջության սպառնալիքները. Լավրովն ու ԱՀԿ տնօրենը քննարկում են ունեցել

Սերգեյ Լավրով
Քննարկվել է նաև համավարակների պատրաստվածության ապահովման ու դրանց արձագանքելու մասին միջազգային առողջապահության համաժողովի հատուկ նստաշրջանի օրակարգը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի - Sputnik. Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը Հռոմում G20-ի գագաթնաժողովի շրջանակում կայացած հանդիպման ընթացքում համակարծիք են եղել, որ պետք է ամրապնդեն «առողջապահության համաշխարհային ճարտարապետությունը»: ԱՀԿ ղեկավարը այս մասին գրել է իր Twitter-ում։
Երկրագնդի վրա նոր վիրուս կհայտնվի, որը սանձելն անհնար կլինի․ ԱՀԿ
«Հանդիպել եմ Սերգեյ Լավրովի հետ Հռոմում G20-ի գագաթնաժողովում, մենք համաձայնել ենք, որ պետք է ամրապնդենք առողջապահության համաշխարհային ճարտարապետությունը, այդ թվում՝ ԱՀԿ-ի առանցքային դերը, որ կանխենք առողջության սպառնալիքները», - գրել է Գեբրայեսուսը:
Նա հայտնել է նաև, որ քննարկվել է համավարակների պատրաստվածության ապահովման ու դրանց արձագանքելու մասին միջազգային առողջապահության համաժողովի հատուկ նստաշրջանի օրակարգը: