ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի - Sputnik. Ուզբեկստանի պետական անվտանգության և ներքին գործերի նախարարության աշխատակիցները երկրի հարավում` Կաշկադարյայի շրջանում, 12 ծայրահեղականների են ձերբակալել: Նրանք կասկածվում են ջիհադիստական խմբավորում ստեղծելու մեջ։
Ձերբակալվածների թվում են տարբեր տարիքի անձինք (1969-1995 թվականներին ծնված), մի քանի սեզոնային աշխատողներ, ինչպես նաև ուսուցիչ, մզկիթի իմամի տեղակալ ու անհատ ձեռնարկատեր:
Պարզվել է, որ խմբավորման մասնակիցները արմատական իսլամի քարոզչություն են իրականացրել, ինչպես նաև պատրաստվել են մեկնել արտասահման՝ ահաբեկչական խմբավորումներին անդամակցելու համար:
Ծայրահեղականների տներում հայտնաբերվել են նրանց գործունեության ապացույցներ, այդ թվում՝ իսլամիստական գրականություն։
Քրեական գործ է հարուցվել։
Ուզբեկստանի իրավապահ մարմինները պարբերաբար հայտնում են ծայրահեղականների տարբեր խմբերի ձերբակալության մասին։ Տարվա սկզբին այդպիսիք բացահայտվել են Սիրդարյինի ու Տաշքենդի մարզերում։