Շնորհակալություն այն ամենի համար, ինչ դու արել ես. Դավան ծննդյան առթիվ մորը տուն է նվիրել

Դավա` Դավիթ Մանուկյան. Արխիվային լուսանկար
Աննա Մանուկյանը նշել է ծննդյան 52–ամյակը։ Նրան շնորհավորել են ռուսական էստրադայի շատ աստղեր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. Հայտնի բլոգեր և ռեփեր Դավիթ Մանուկյանը (Դավան) մայրիկի` Աննա Մանուկյանի ծննդյան օրվա առթիվ նրան սեփական տուն է նվիրել։
Դավան Instagram-ի իր էջում մոր հետ լուսանկար է հրապարակել ու գրառում կատարել։
«Ծնունդդ շնորհավոր, սիրելի մայրիկ։ Շնորհակալություն այն ամենի համար, ինչ դու արել ես ինձ համար», - գրել է նա։
Դավան խոստովանել է, որ 6 տարի առաջ մայրիկին խոստացել էր տուն նվիրել և իր խոստումը կատարել է։
Բլոգերը շնորհակալություն է հայտնել իր մտերիմներին և հետևորդներին բազմաթիվ շնորհավորանքների համար։
Աննա Մանուկյանը նշել է ծննդյան 52–ամյակը։ Նրան շնորհավորել են ռուսական էստրադայի շատ աստղեր, որոնց թվում են Իգոր Կրուտոյը և Ֆիլիպ Կիրկորովը, ինչպես նաև հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանը:
«Շատ կուզեի մասնակցել». Դավային վիրահատում են, նա լքում է «Սառցե դարաշրջան» նախագիծը
Աննա Մանուկյանը ծնվել է 1969 թվականին։ 22 տարեկանում ամուսնացել է և տեղափոխվել Նովոսիբիրսկ։ Մեկ տարի անց ծնվել է զույգի միակ որդին՝ Դավիթը, որի ծնունդից հետո մայրն իրեն ամբողջությամբ նվիրել է նրա դաստիարակությանը։