«Միլանի» նախկին պաշտպանը վերընտրվել է Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնում

Վրաստանի 20 քաղաքներից 19-ում ՏԻՄ ընտրությունների երկրորդ փուլում հաղթանակ են տարել իշխող «Վրացական երազանքի» ներկայացուցիչները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում վերընտրվել է գործող քաղաքապետ, իշխող «Վրացական երազանք» կուսակցության ներկայացուցիչ, «Միլանի» նախկին պաշտպան Կախա Կալաձեն` հավաքելով ձայների 55,6 տոկոսը։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Գրուզիան։
Ընդդիմադիր «Ազգային միացյալ շարժման» առաջնորդ Նիկա Մելիան ստացել է ձայների 44,4 տոկոսը։
Իվանաշվիլին Թբիլիսիում կառուցել է հայկական թատրոններից մեկի շենքը․ ե՞րբ կլինի բացումը
Թեկնածուների միջև տարբերությունը կազմել է 51,7 հազար ձայն` ի օգուտ Կալաձեի։ Նա շնորհակալություն է հայտնել իր ընտրողներին վստահության համար։
«Թբիլիսիի բնակիչներն ասել են իրենց խոսքը... Ես շատ ուրախ եմ և մեծ պատասխանատվություն եմ զգում, որ դուք ինձ լիազորություն տվեցիք կառավարել քաղաքը երկրորդ անգամ»,- ասել է Կալաձեն։
Հոկտեմբերի 30-ին Վրաստանում կայացել է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների երկրորդ փուլը։
Վրաստանի 20 քաղաքներից 19-ում ՏԻՄ ընտրությունների երկրորդ փուլում հաղթանակ են տարել իշխող «Վրացական երազանքի» ներկայացուցիչները։
Սաակաշվիլին, Վրաստանի սահմանը հատելիս, բեռնատարում նկարել է ինքն իրեն. տեսանյութ
«Վրացական երազանքի» ներկայացուցիչները հաղթել են նաև չորս այլ խոշոր քաղաքներում՝ Ռուսթավիում, Քութայիսիում, Փոթիում և Բաթումում։
Միակ քաղաքը, որտեղ հաղթել է ընդդիմության թեկնածուն, Ծալենջիխան է: Այստեղ «Ազգային միացյալ շարժման» թեկնածուն ստացել է 51,1 տոկոս ձայն: