ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. RT հեռուստաալիքի և «Россия Сегодня» միջազգային լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը Instagram-ի իր էջում լուսանկար է հրապարակել երեք երեխաների՝ Մարիանայի, Բագրատի և փոքրիկ Մարոյի հետ։
Նա հետևորդներին հայտնել է, որ երեխաների համար կարդում է Ալեքսանդր Սերգեևիչ Պուշկինի հեքիաթները։
«Սլեդկոմը լավ ֆլեշմոբ կազմակերպեց #կարդալ_երեխաների հետ. հեռախոսով ժամերով նստելու կամ հեռուստացույց դիտելու փոխարեն: Ես երեխաներիս համար կարդում եմ Պուշկինի հեքիաթները»,- նկարին կից գրել է Սիմոնյանը և հետևորդներից հարցրել, թե սովորաբար ինչ գրքեր են կարդում իրենց երեխաների ու թոռների համար։
Մարգարիտա Սիմոնյանի հետևորդները հրապարակված լուսանկարը շատ են հավանել։ Նրանցից շատերը մեկնաբանություններում գրել են, թե սովորաբար ինչ գրքեր են կարդում իրենց երեխաների ու թոռների համար։
Ավելի վաղ Սիմոնյանը «Ինչու հենց ես» YouTube-յան հաղորդման ժամանակ երգչուհի Վալերիային տված անկեղծ հարցազրույցում ասել էր, որ ինքն է հիմնականում զբաղվում երեխաների դաստիարակությամբ, մինչդեռ ամուսինը (ռեժիսոր Տիգրան Քեոսայան) անընդհատ զվարճալի խաղեր է խաղում նրանց հետ։