Լուկաս Սելարյանը «Դի Սի Յունայթեդի» դեմ խաղում դուբլի հեղինակ է դարձել

Լուկաս Սելարյան. Արխիվային լուսանկար
«Կոլամբուս Քրյուի» հիմնական կազմում հանդես եկող Լուկաս Սելարայանը խաղադաշտ մտավ և խաղաց 83 րոպե։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի հավաքականի և «Կոլամբուս Քրյուի» կիսապաշտպան Լուկաս Սելարյանը Հյուսիսամերիկյան ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության 33-րդ տուրում դուբլի հեղինակ է դարձել։
«Կոլամբուս Քրյուն» հյուրընկալվել է «Դի Սի Յունայթեդին» և հաղթել 3։1 հաշվով։ Առաջին խաղակեսի վերջին րոպեին Սելարյանը 11 մետրանոցից ուղիղ հարված կատարեց դարպասին, 66-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Սանտոսը, իսկ տասը րոպե անց մեր հայրենակիցը դուբլի հեղինակ դարձավ։
Կույր ֆուտբոլը Հայաստանում կամ ինչպես է հնարավոր ֆուտբոլ խաղալ փակ աչքերով
«Կոլամբուս Քրյուի» հիմնական կազմում հանդես եկող Լուկաս Սելարայանը խաղադաշտ մտավ և խաղաց 83 րոպե։
Սելարայանը ծնվել է 1992 թվականին Արգենտինայի Կորդոբա քաղաքում։ Ֆուտբոլային կարիերան սկսել է «Բելգրանո» ակումբում։ Ներկայումս նա ամերիկյան «Կոլամբուս Քրյու» ակումբի անդամ է: