«Հայը ո՛ւր, Հելոուինը ո՛ւր». Երևանում հանդիպել են տոնի կողմնակիցներն ու ընդդիմախոսները

Հելոուինի դեմ պայքարողները Հյուսիսային պողոտայում (31 հոկտեմբերի, 2021 թ.)
Հայաստանի երիտասարդությունը վերջին տարիներին սկսել է նշել Հելոուինը։ Նրանք տարբեր սարսափելի կերպարներով հայտնվում են Երևանի փողոցներում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. Երևանի Հյուսիսային պողոտայում այսօր հավաքվել էին Հելոուին նշողներն ու տոնի դեմ պայքարողները։ Նշենք, որ այսօր աշխարհի բազմաթիվ երկրներում նշում են Հելոուինը։ Այն Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի տարածաշրջանում սկիզբ առած տոն է, որը տարիներ առաջ ավելի շատ տոնում էին եվրոպական և ամերիկյան երկրներում։
Հելոուինի մասնակիցները Հյուսիսային պողոտայում (31 հոկտեմբերի, 2021 թ.)
Հայաստանի երիտասարդությունն էլ վերջին տարիներին սկսել է նշել տոնը։ Նրանք տարբեր սարսափելի կերպարներով հայտնվում են Երևանի փողոցներում, մասնավորապես Հյուսիսային պողոտայում։
Այսօր տոնի մասնակիցներից ընդամենը 4-5 մետր հեռավորության վրա հավաքված երիտասարդները բողոքի ձայն էին բարձրացնում` ցուցադրելով իրենց հետ բերած պաստառները։
Հելոուինի մասնակիցները Հյուսիսային պողոտայում (31 հոկտեմբերի, 2021 թ.)
«Հայը ո՛ւր, Հելոուինը ո՛ւր»,«Դու հայ քրիստոնյա ես»,«Աստված սիրում է քեզ»,–գրել էին բողոքի ակցիայի մասնակիցները։
Մինչդեռ Հելոուինը նշողերին նրանց ակցիան այդքան էլ չէր հուզում։ Նրանցից մի քանիսն անկյունում նստել էին ու բոլոր ցանկացողների համար համապատասխան կերպարներ էին ստեղծում։
Հելոուինի դեմ բողոքի ակցիա իրականացնողները Հյուսիսային պողոտայում (31 հոկտեմբերի, 2021 թ.)
Արդեն տասնամյակներ շարունակ գրեթե ամբողջ աշխարհում, հատկապես ԱՄՆ-ում, նշվում է Հելոուինը։ Այդ օրը մարդիկ ամենասարսափելի զգեստներն են հագնում, վերափոխվում չարագործների կերպարների և փորձում են ընդգծել իրենց անհատականությունը:
Բազմաթիվ ժամանցային հաստատություններում կազմակերպում են թեմատիկ երեկույթներ, վախեցնող կերակրատեսակներ և տարօրինակ զվարճանքներ են հորինում։
Շատերն արդեն մոռացել են Հելոուինի արմատները։ Այնինչ դրա ավանդույթը գալիս է բերքահավաքի ավարտի հին իռլանդական տոնից՝ Սամհեյնից։ Հենց այդ տոնն էլ նշվում էր հոկտեմբերի 31-ին։
Հելոուինի մասնակիցները Հյուսիսային պողոտայում (31 հոկտեմբերի, 2021 թ.)
Սակայն երբ կաթոլիկ եկեղեցին արգելեց բոլոր հեթանոսական տոնակատարությունները, Հելոուինը բոլորովին այլ իմաստ ստացավ և աստիճանաբար դարձավ բոլոր ոգիների և բոլոր սրբերի օր։
Հելոուինի մասնակիցները Հյուսիսային պողոտայում (31 հոկտեմբերի, 2021 թ.)
Այդ ժամանակից ի վեր Շոտլանդիայի և Իռլանդիայի հյուսիսում ընդունված է հանգուցյալների հոգեհանգստի ծեսեր անցկացնել և հոկտեմբերի 31-ի գիշերը նախնիների մասին լեգենդներ պատմել: Ժամանակի ընթացքում այդ ավանդույթը տեղափոխվել է նաև այլ երկրներ։ Արդեն ավելի քան հինգ դար է, ինչ պահպանվում է քաղցրավենիք խնդրելու և միմյանց վախեցնելու ավանդույթը, իսկ տոնի ամենաճանաչված հատկանիշը դդումից պատրաստված լուսամփոփն է՝ Ջեքի լապտերիկը:
Հելոուինի մասնակիցները Հյուսիսային պողոտայում (31 հոկտեմբերի, 2021 թ.)
Ի սկզբանե համարվում է, որ այդ պտուղը կարող է բերքից հեռու քշել չար ոգիներին։ Բայց դժվար թե որևէ մեկն այն ժամանակ կարող էր պատկերացնել, թե ինչ սարսափների դիմակահանդեսի կվերածվի տոնը։
1 / 6

Հելոուինի մասնակիցը Հյուսիսային պողոտայում (31 հոկտեմբերի, 2021 թ.)

2 / 6

Հելոուինի դեմ պայքարողները Հյուսիսային պողոտայում (31 հոկտեմբերի, 2021 թ.)

3 / 6

Հելոուինի մասնակիցը Հյուսիսային պողոտայում (31 հոկտեմբերի, 2021 թ.)

4 / 6

Հելոուինի մասնակիցները Հյուսիսային պողոտայում (31 հոկտեմբերի, 2021 թ.)

5 / 6

Հելոուինի մասնակիցը Հյուսիսային պողոտայում (31 հոկտեմբերի, 2021 թ.)

6 / 6

Հելոուինի մասնակիցները Հյուսիսային պողոտայում (31 հոկտեմբերի, 2021 թ.)