ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. Սերբիայում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում 71 կգ քաշային կարգում հանդես եկող Հայաստանի ներկայացուցիչ Արման Դարչինյանը դուրս մնաց պայքարից:
Տոկիոյի օլիմպիական խաղերի մասնակիցը 1/8 եզրափակիչում մրցում էր ԱՄՆ ներկայացուցիչ Օբեդ Բարտիեի հետ։ Նա Նահանգների ներկայացուցչին պարտվեց 1:4 հաշվով:
Կարեն Աղամալյանի գլխավորած թիմն աշխարհի առաջնությանը ներկայացել է 11 բռնցքամարտիկով, որոնցից պայքարը շարունակում են Արթուր Հովհաննիսյանը (51 կգ), Արթուր Բազեյանը (57 կգ), Կարեն Տոնականյանը (60 կգ), Հովհաննես Բաչկովը (63.5 կգ), Արման Դարչինյանը (71 կգ) և Դավիթ Չալոյանը (+92 կգ):
Հայաստանի 4 ներկայացուցիչներ ավելի վաղ դուրս էին մնացել պայքարից. Սեյրան Եղիկյանը (48 կգ) մեկ հաղթանակ տանելուց հետո (3:0) պարտվել է 1/8 եզրափակիչում: Գուրգեն Մադոյանը (67 կգ) ևս մեկ հաղթանակ տանելուց հետո (5:0) պարտվել է 1/16 եզրափակիչում, Համբարձում Հակոբյանը (80 կգ) և Նարեկ Մանասյանը (92 կգ) պարտվել են մեկնարկային մենամարտերում: