ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. Արցախում հոկտեմբերի 30-ին կատարվել է 173 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 56 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում են ԱՀ առողջապահության նախարարությունից:
«Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 146 վարակակիր: Բժիշկները 18 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 64-ինը՝ ծանր, որոնց թվում երիտասարդ տարիքի անձինք կան: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում:
Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 16755 քաղաքացու հետազոտություն, որից 2040-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։
Ավելի վաղ Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը չէր բացառել, որ կորոնավիրուսային իրավիճակի վատթարացման պարագայում կարող են գնալ պատվաստումը որոշ չափով պարտադրող մեխանիզմների կիրառման։