«Զվարթնոցում» ձերբակալվել է ահաբեկչական խմբավորմանը անդամակցելու մեղադրանքով հետախուզվողը

33-ամյա Քադեր Ս.-ն նախորդ տարվա նոյեմբերի 9-ից Ինտերպոլի կողմից հետախուզվում էր ահաբեկչական խմբավորմանը անդամակցելու մեղադրանքով:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. «Զվարթնոց» օդանավակայանից Երևան-Մինսկ չվերթի ինքնաթիռով մեկնել պատրաստվող 33-ամյա մի հետախուզվողի են կալանավորել, որը մեղադրվում էր զինված ահաբեկչական խմբավորմանը անդամակցելու մեջ։ Տեղեկությունը հայտնում է ոստիկանության պաշտոնական կայքը։
Ինտերպոլը չի համագործակցում ՀՀ իշխանությունների հետ. Թովմասյանը 2 փաստաթուղթ հրապարակեց
Նշվում է, որ բերման է ենթարկվել Երևան-Մինսկ չվերթի ինքնաթիռով մեկնել պատրաստվող 33-ամյա Քադեր Ս.-ն, որը նախորդ տարվա նոյեմբերի 9-ից Ինտերպոլի կողմից հետախուզվում էր զինված ահաբեկչական խմբավորմանը անդամակցելու մեղադրանքով:
Տղամարդուն հայտնաբերելու մասին ոստիկանությունը հայտնել է ՀՀ-ում Ինտերպոլի ազգային բյուրոյին և դատախազությանը: