ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. Պոլինեզիայի խաղաղօվկիանոսյան պետություն Տոնգայի թագավորությունում կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքն է գրանցվել։ Տեղեկությունը հայտնում է РГ–ն.
Վարակն արձանագրվել է Նոր Զելանդիայից ժամանած ուղևորի մոտ, որը պատվաստված է եղել։
Տեղի իշխանությունների տվյալներով ՝ շուրջ 105 000 մարդ կազմող բնակչության մոտ 30 տոկոսն արդեն պատվաստվել է կորոնավիրուսի դեմ։ Նշվում է, որ կորոնավիրուսի մասին տեղեկատվության հայտնվելուց հետո մարդիկ շտապել են պատվաստման։
Ի դեպ, Տոնգան եղել է վերջին երկրներից մեկը, որտեղ կորոնավիրուսային վարակի ոչ մի դեպք չէր արձանագրվել։