Ինձ բաժին էր հասել շատ կեղտոտ ու տղամարդուն ոչ վայել պահվածքով մրցակից. Արման Դարչինյան

Հայ բռնցքամարտիկն անդրադարձել է իր մրցակցին, որը գոտկատեղից ներքև երկու անթույլատրելի հարված է հասցրել նրան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. Բռնցքամարտի աշխարհի առաջնության 1/16 եզրափակիչում Ղրղզստանի ներկայացուցչին հաղթելուց հետո Արման Դարչինյանը Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիային տված հարցազրույցում հայտարարել է, որ տղամարդուն ոչ վայել պահվածքով մրցակից է ունեցել։ Այս ասին տեղեկանում ենք ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջից։
Հարցն այն է, որ Ղրղզստանի ներկայացուցիչը երկու անթույլատրելի հարված է հասցրել Դարչինյանի գոտկատեղից ներքև:

«Ինձ բաժին էր հասել շատ կեղտոտ ու տղամարդուն ոչ վայել պահվածքով մրցակից: Աշխարհի առաջնությունում սա իմ առաջին մենամարտն էր: Մի փոքր քիչ աշխատեցի. եթե 3 ռաունդ մենամարտեի, անհամեմատ լավ կլիներ, շատ ավելի լավ կզգայի ռինգը: Կարևորը հաղթանակն էր ու նաև այն, որ մինչև մրցակցի անթույլատրելի հարվածները ես ունեի նկատելի առավելություն»,–ասել է Դարչինյանը։

Նա հայտնել է նաև, որ մարզիչների հետ ավելի մանրամասն կվերլուծեն մենամարտը:
Հավելենք նաև, որ բռնցքամարտի աշխարհի առաջնությունում այսօր Հայաստանն ունի 3 ներկայացուցիչ։
Բաչկովը վերցրեց օլիմպիական բրոնզը. հայ բռնցքամարտիկի պարգևատրումը` լուսանկարներում
1/16 եզրափակիչում նախ առաջին մրցահերթում Երևանի ժամանակով 17։30-ին ռինգ դուրս կգա 80 կգ քաշային Համբարձում Հակոբյանը, որը կմրցի Ռուսաստանը ներկայացնող Սավելի Սադոմայի հետ։
Ժամը 20։00-ին 48 կգ քաշային Սեյրան Եղիկյանը ուժերը կչափի Ղրղզստանի ներկայացուցիչ Միռլան Տուռկբայի հետ, իսկ 21:45-ին Հովհաննես Բաչկովը կմենամարտի ադրբեջանցի Մալիկ Հասանովի հետ։