Հելոուին. բերքի տոնից մինչև սարսափելի դիմակահանդես

Հոկտեմբերի վերջին օրը աշխարհի բազմաթիվ երկրներում նշում են Հելոուինը։ Սակայն երբեմնի բերքի տոնը վերածվել է ահուսարսափի դիմակահանդեսի։
Sputnik
4 / 16

«Ջեքի լապտերիկների» ստեղծման վարպետության դասի մասնակիցները` Հելոուին նշելիս, «Dreamland» զվարճանքների այգում (29 հոկտեմբերի, 2021), Մինսկ

5 / 16

«Ջեքի լապտերիկները» Հելոուինի տոնակատարությանը՝ «Dreamland» զվարճանքների այգում (29 հոկտեմբերի, 2021), Մինսկ

9 / 16

Երեք տարեկան Գրեյսոն Մարտինն իր տոնական կոստյումով այցելում է Discovery Gateway մանկական թանգարան (28 հոկտեմբերի, 2021), Սոլթ Լեյք Սիթի

15 / 16

«Զոմբիների զբոսանքը» քայլերթի մասնակիցները Ռիո դե Ժանեյրոյում, Բրազիլիա

Արդեն տասնամյակներ շարունակ գրեթե ամբողջ աշխարհում, հատկապես ԱՄՆ-ում, նշվում է Հելոուինը։ Այդ օրը մարդիկ ամենասարսափելի զգեստներն են հագնում, վերափոխվում չարագործների կերպարների և փորձում են ընդգծել իրենց անհատականությունը: Բազմաթիվ ժամանցային հաստատություններում կազմակերպում են թեմատիկ երեկույթներ, վախեցնող կերակրատեսակներ և տարօրինակ զվարճանքներ են հորինում։
Շատերն արդեն մոռացել են Հելոուինի արմատները։ Այնինչ դրա ավանդույթը գալիս է բերքահավաքի ավարտի հին իռլանդական տոնից՝ Սամհեյնից։ Հենց այդ տոնն էլ նշվում էր հոկտեմբերի 31-ին։
Սակայն երբ կաթոլիկ եկեղեցին արգելեց բոլոր հեթանոսական տոնակատարությունները, Հելոուինը բոլորովին այլ իմաստ ստացավ և աստիճանաբար դարձավ բոլոր ոգիների և բոլոր սրբերի օր։
Այդ ժամանակից ի վեր Շոտլանդիայի և Իռլանդիայի հյուսիսում ընդունված է հանգուցյալների հոգեհանգստի ծեսեր անցկացնել և հոկտեմբերի 31-ի գիշերը նախնիների մասին լեգենդներ պատմել: Ժամանակի ընթացքում այդ ավանդույթը տեղափոխվել է նաև այլ երկրներ։ Արդեն ավելի քան հինգ դար է, ինչ պահպանվում է քաղցրավենիք խնդրելու և միմյանց վախեցնելու ավանդույթը, իսկ տոնի ամենաճանաչված հատկանիշը դդումից պատրաստված լուսամփոփն է՝ Ջեքի լապտերիկը:
Ի սկզբանե համարվում է, որ այդ պտուղը կարող է բերքից հեռու քշել չար ոգիներին։ Բայց դժվար թե որևէ մեկն այն ժամանակ կարող էր պատկերացնել, թե ինչ սարսափների դիմակահանդեսի կվերածվի տոնը։