«Հասցրի մանկություն վերադառնալ». ինչ է արել Գարիկ Մարտիրոսյանի կինը նախքան լոքդաունը

Ժաննա Լևինան վայելում է լոքդաունից առաջ վերջին «ազատ օրերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. Հայտնի շոումեն Գարիկ Մարտիրոսյանի կինը` Ժաննա Լևինան, ներկայացրել է, թե ինչպես է փորձում ցրվել լոքդաունից առաջ։ Նա Instagram–ի իր էջում լուսանկարներ է հրապարակել, որտեղ բատուտի վրա է։
«Նախքան լոքդաունը հասցրի մանկություն վերադառնալ»,–լուսանկարներին կից գրել է Լևինան։
Նրա հետևորդները միանգամից նկատել են կնոջ գեղեցիկ ոտքերը և սկսել մեկնաբանել լուսանկարներն այդ թեմատիկայի մեջ։

««Գարիկը նրա հետ ոտքերի համար է ամուսնացել», «Ձեր ոտքերը շատ գեղեցիկ են», «Հիանալի փոքրիկ հասուն կին»»,– այսպես են մեկնաբանել Լևինայի լուսանկարները նրա հետևորդները։

Հիշեցնենք, որ Ժաննա Լևինան ու Գարիկ Մարտիրոսյանն ամուսնացած են արդեն 23 տարի` 1998-ին են ամուսնացել։ Զույգը երկու երեխա ունի` 2004-ին ծնված Ժասմինն ու 2009-ին ծնված Դանիելը։
«Ինձ համար մեկ էր...». Ժաննա Լևինան խոսել է Գարիկ Մարտիրոսյանի հանդեպ իր սիրո մասին