«Հայաստանի ամենակյանք աղջիկը քո մաման է»․Վահրամ Պետրոսյանի անակնկալը Լիլիթ Հովհաննիսյանին

Լիլիթ Հովհաննիսյան. Արխիվային լուսանկար
Ամուսինն օրիգինալ կերպով է դիմավորել աստղային կնոջը և իրենց առաջնեկին՝ Յանին։ Լիլիթը տեսանյութ է հրապարակել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը, որը վերջերս է մայրացել, իր Instagram-ում հրապարակել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է իրեն և փոքրիկին տանը դիմավորել Վահրամ Պետրոսյանը։
Կադրերում երևում է, որ Լիլիթը տուն է մտնում փոքրիկին գրկած և տեսնում, որ ամբողջ տունը գեղեցիկ զարդարված է։ Անվանական տորթ է դրված, փուչիկներ են, ամպի տեսքով զարդեր առաստաղին։
«Կյանքիս հետ». Լիլիթ Հովհաննիսյանը Յանի հետ լուսանկար է հրապարակել
«Վերադարձանք տուն ու.... Վահրամը ինձ նվիրեց հերթական հրաշալի օրը, որն ապրեցինք արդեն 3-ով», - գրել է Լիլիթը։
Վահրամը տան հայելու վրա գրառում էր կատարել, որը առանձնահատուկ է հուզել Լիլիթին․«Յան, ես ու դու այլանդակ բախտավոր ենք, որովհետև Հայաստանի ամենասիրուն ու ամենակյանք աղջիկը իմ կինն ա ու քո մաման ա»։
Լիլիթի հրապարակված տեսանյութի ֆոնային երգը երգչուհու կատարմամբ է, այն դեռևս թողարկված չէ։ Երգչուհին խոստացել է շուտով հրապարակել երգի ամբողջական տարբերակը։ Այս երգի հեղինակը, ինչպես և Լիլիթի մյուս երգերինը, ամուսինն է։
Աստված ողորմած է․ Լիլիթ Հովհաննիսյանը բացահայտել է` ինչ յուրօրինակ անունով է կնքել որդուն
Լիլիթի և Վահրամի առաջնեկը լույս աշխարհ էր եկել հոկտեմբերի 19-ին։ Նրան կնքել են Յան անունով։