Գինցբուրգը բացատրել է, թե ինչու են երբեմն պատվաստվածները հիվանդանում COVID-19-ով

Բանն այն է, որ 6-8 ամիս հետո առողջացածների մոտ սկսում է ընկնել հակամարմինների մակարդակը, սակայն պահպանվում են հիշողության բջիջները, որոնք սկսում են հակամարմիններ արտադրել վարակվելուց հետո 2-4-րդ օրվա ընթացքում, իսկ դա արդեն ուշ է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. Կորոնավիրուսի դեմ պատվաստվածները կարող են հիվանդանալ, քանի որ «Դելտա» շտամի դեպքում հիշողության բջիջները չեն հասցնում գործել։ ՌԻԱ Նովոստիին այս մասին պատմել է Գամալեայի անվան համաճարակաբանության և մանրէաբանության ազգային հետազոտական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը։

«Պատվաստվածները վարակվում են, քանի որ «Դելտայի» դեպքում հիշողության բջիջները չեն հասցնում սկսել աշխատանքը: «Դելտա» մանրէահիմքը փոխել է բջիջների հետ փոխազդեցության բնույթը և հենց բջիջների ներսում է ապրում։ Հակամարմինների ցածր մակարդակի ֆոնին վիրուսը հասցնում է ներթափանցել բջիջներ»,-ասել է նա։

Գինցբուրգը պարզաբանել է, որ, որպես կանոն` վեց-ութ ամիս հետո առողջացածների մոտ սկսում է նվազել հակամարմինների տիտրը, սակայն պահպանվում են հիշողության բջիջները, և դրանք սկսում են հակամարմիններ արտադրել վարակվելուց հետո 2-4-րդ օրվա ընթացքում, իսկ դա արդեն շատ ուշ է։ Վիրուսը մի բջիջից մյուսն է անցնում՝ առանց դրանցից դուրս գալու, և կուտակվում է շատ մեծ քանակությամբ։
Նա ընդգծել է, որ հենց այդ պատճառով է, որ անհրաժեշտ է արյան մեջ մշտապես հակամարմինների բարձր մակարդակ պահպանել, այսինքն՝ կես տարին մեկ կրկնակի պատվաստում ստանալ։
Կորոնավիրուսի «Դելտա» շտամի պատճառով ՀՀ–ում մահերն ու ծայրահեղ ծանր վիճակներն ավելացել են
Ավելի վաղ ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն հայտարարել էր, որ ՌԴ-ում ստացիոնար բուժման տեղափոխվող կորոնավիրուսով հիվանդ բուժառուների մեծամասնությունը պատվաստված չեն, իսկ հիվանդանոցներում Covid-ի ծանր ընթացքով հոսպիտալացվածների թվում պատվաստվածները 0,03 տոկոսից էլ քիչ են։
Իմունոլոգը պատասխանել է պատվաստանյութերի ու պատվաստումների մասին ամենատարածված հարցերին
COVID-19-ից հիմնականում մահանում են նրանք, ովքեր չեն պատվաստվել․ «Ռոսպոտրեբնադզորի» ղեկավար Աննա Պոպովայի խոսքով՝ Ռուսաստանում կորոնավիրուսից ամեն օր մահացածների թվում պատվաստվածներ գրեթե չկան, իսկ «Դելտա» շտամով վարակվում է պատվաստում ստացածների ոչ ավելի, քան 2 տոկոսը։