ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. «Ապրելու երկիր» կուսակցությունը որոշում է կայացրել մասնակցել դեկտեմբերի 5-ին տեղի ունենալիք ՏԻՄ ընտրություններին, տեղեկանում ենք կուսակցության ֆեյսբուքյան էջից։
Մեսրոպ Առաքելյանի և Մանե Թանդիլյանի հիմնադրած «Ապրելու երկիրը» թեկնածուներ կունենա Վանաձոր, Նոյեմբերյան, Մարտունի, Հրազդան, Նաիրի, Արթիկ, Փարաքար, Արարատ, Եղեգնաձոր, Ջերմուկ համայնքներում։
Կուսակցությունը ներկայացրել է, թե որ համայնքում ով կգլխավորի համամասնական ցուցակը։ Պատկերը հետևյալն է`
Վանաձոր– Արտավազդ Ալավերդյան
Նոյեմբերյան– Արսեն Աղաբաբյան
Մարտունի– Արամ Մանուկյան
Հրազդան– Լևոն Ստեփանյան
Նաիրի– Լավրենտի Գևորգյան
Արթիկ– Արթուր Աստոյան
Փարաքար– Վալոդյա Գրիգորյան
Արարատ– Վահե Հարությունյան
Եղեգնաձոր– Վահե Վարդանյան
Ջերմուկ– Սյուզաննա Ավետիսյան
Հիշեցնենք, որ ՔՊ–ի և «Հայրենիք» կուսակցության ցուցակները ևս հրապարակվել են։
Հավելենք, որ այս տարի Հայաստանի տարբեր համայնքներում ՏԻՄ ընտրություններ են կայացել հոկտեմբերի 17-ին։
Ընտրություններ են նշանակված նաև նոյեմբերի 14–ին և դեկտեմբերի 5-ին:
Նոր ընտրություններ անցկացնելու որոշումը պայմանավորված է համայնքների խոշորացման գործընթացով, որի արդյունքում Հայաստանում կձևավորվեն թվով 79 համայնքներ: