«Սա ամենակարևորն է». ՀՖՖ–ն կաջակցի Արթուր Աբրահամի ծրագրերի զարգացմանը

ՀՖՖ նախագահը Հայաստանի ազգային հավաքականի անվանական մարզաշապիկ է նվիրել Արթուր Աբրահամին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. Աշխարհահռչակ բռնցաքամարտիկ Արթուր Աբրահամն այցելել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա։ Տեղեկությունը հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։

«Շատ զգացված եմ ընդունելության համար, ամեն ինչ շատ ջերմ էր։ Ստացա հավաքականի շապիկը ՀՀ զինանշանով, ինչը ինձ համար մեծ պատիվ է։ Սա ամենակարևորն է», - ասել է Աբրահամը՝ ցույց տալով զինանշանը շապիկին։

ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը նշել է, որ բռնցքամարտիկի հետ քննարկել են համագործակցության ապագա ծրագրեր։
«Խոսել ենք տարբեր նախագծերից, մասնավորապես Ներքին Չարբախում ծրագրերի մասին։ Ապագայում ավելի մանրամասն կխոսենք, թե ինչ է անում Արթուր Աբրահամը և ինչպես է աջակցում ֆուտբոլի ֆեդերացիան», - նշել է Մելիքբեկյանը։
Հայտնի է, որ բռնցքամարտիկը իր ծննդավայր Ներքին Չարբախում նախատեսում է խաղահրապարակ կառուցել։ Աշխատանքներն արդեն սկսվել են։
Մելիքբեկյանի խոսքից, սակայն, կարելի է ենթադրել, որ Աբրահամի ծրագրերը Ներքին Չարբախում միայն այգով չեն սահմանափակվում։
Ո՞վ կարող է կրկնել Վիկ Դարչինյանի ու Արթուր Աբրահամի արդյունքները պրոֆեսիոնալ ռինգում