ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. Պետությունը ոչ միայն պետք է օգնի բարձր տեխնոլոգիաների ոլորտի ընկերություններին, այլև օգտագործի նրանց արտադրանքը։ Այսօր DigiTec ցուցահանդեսում լրագրողներին ասաց Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը։
«Ցուցահանդեսի տաղավարներում ներկայացված են մի քանի հետաքրքիր ծրագրեր, որոնք պետական ապարատը կարող է օգտագործել իր կարիքների համար, մասնավորապես կադրերի ընտրությունն օպտիմալացնելու նպատակով։ Ուրախալի է նաև, որ գնալով ավելի շատ ընկերություններ են դուրս գալիս արտաքին շուկաներ», - ասաց նախարարը։
Նրա խոսքով՝ նույնիսկ այն ընկերությունները, որոնք պարտվում են պետական ապարատի տեղեկատվական համակարգերի և այլ ՏՏ լուծումների մրցույթներում, հաջողությամբ հայտնվում են արտաքին շուկաներում և չեն փորձում միմյանց հեռացնել տեղական սահմանափակ շուկայից։
Նախարարը նշեց նաև, որ ցուցահանդեսում ներկայացված են «Գաղափարից բիզնես» մրցույթում անցած տարի պետական դրամաշնորհներ ստացած ընկերությունները։
«Հետևաբար մեր աջակցությունն օգնում է ընկերություններին զարգանալ»,- ամփոփեց Խաչատրյանը։
Հիշեցնենք, որ DigiTec ցուցահանդեսն անցկացվում է DigiWeek միջոցառումների շրջանակում, որոնք մեկնարկել են Երևանում, Գյումրիում և Վանաձորում։