Կորոնավիրուսով հոսպիտալացված երեխաներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է․ Մուրադյան

Արմեն Մուրադյան
«Մուրացան» համալսարանական հիվանդանոցում 17 երեխա կա, որոնք վարակվել են կորոնավիրուսով և հոսպիտալացվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն այսօր առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ այցելել է «Մուրացան» համալսարանական հիվանդանոց, ինչից հետո Մուրադյանը թվեր է հրապարակել Facebook-ի իր էջում։
«Այս պահի դրությամբ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում հոսպիտալացված է կորոնավիրուսով հիվանդ 17 երեխա։ Փոքրիկներից 2-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր՝ վերակենդանացման բաժանմունքում են , 6 բալիկի վիճակը գնահատվում է ծանր՝ թթվածնակախյալ են, և 9 երեխա գտնվում են կայուն ծանր վիճակում», - գրել է Մուրադյանը։
«Մուրացան» հիվանդանոցում 1 ամսական երեխա է մահացել. նա վարակված է եղել կորոնավիրուսով
Նա նշել է, որ կորոնավիրուսով վարակված և հոսպիտալացված 17 երեխաներից 15-ի մայրերի մոտ ևս հաստատվել է վարակը։
Անահիտ Ավանեսյանը տեսակցել է կորոնավիրուսի պատճառով մահացած ծննդկանի նորածնին