Կրակոցներ Երևանում. «Տեցի կռուգից» 20-ամյա երիտասարդ է տեղափոխվել հիվանդանոց

Բժիշկներին հաջողվել է փրկել երիտասարդի կյանքը, իսկ ոստիկանները մանրամասներ են պարզել կրակոցների դեպքի մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. Երեկ` հոկտեմբերի 28-ին, Երևանում կրակոցներ են հնչել, որոնց հետևանքով 20-ամյա երիտասարդ է տեղափոխվել հիվանդանոց։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Ժամը 23։00-ի սահմաններում «Էրեբունի» ԲԿ–ից ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ «զույգ ստորին վերջույթների հրազենային գնդակային միջանցիկ վիրավորումներ, կոտրվածք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի քաղաքացի։
«Գեյմզոն» խաղասրահի մոտ կրակոցներ են հնչել. կա ձերբակալված
Հիվանդանոց են մեկնել ոստիկանության ծառայողները, որոնք պարզել են` վիրավորը Երևանի բնակիչ 20-ամյա Ժորա Հ.-ն է։
Բժիշկներին հաջողվել է փրկել երիտասարդի կյանքը, իսկ այդ ընթացքում ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 19։30-ի սահմաններում Արցախի պողոտայի՝ ժողովրդին հայտնի «Տեցի կռուգում» վիճաբանություն է տեղի ունեցել անհայտ անձի և Ժորա Հ.-ի միջև, որի ժամանակ անհայտ անձը իր մոտ եղած օդաճնշիչ ատրճանակով մի քանի անգամ կրակել է Ժորա Հ.-ի ոտքերին։
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Կրակոցներ Լոռիում. երեք տղամարդու հիվանդանոց են տեղափոխել