«Կամուրջները չեմ այրում». Ավանեսյանը` Հայաստանի հավաքականում խաղալու մասին

Տիգրան Ավանեսյան
Տիգրան Ավանեսյանը 2021 թվականի սեպտեմբերի 8-ին տեղափոխվել է «Տեքստիլշիկ» և առաջնային է համարում Ռուսաստանի հավաքականում խաղալը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի - Sputnik. ՌԴ Իվանովոյի «Տեքստիլշչիկի» կիսապաշտպան Տիգրան Ավանեսյանին 3 անգամ հրավիրել են Հայաստանի երիտասարդական հավաքական՝ գլխավոր թիմում ընդգրկվելու հնարավորությամբ: Ֆուտբոլիստն այդ մասին պատմել է Sportbox-ին տված հարցազրույցում։
«Ամեն անգամ մտածում եմ, խորհուրդներ եմ հարցնում։ Առայժմ հրաժարվում եմ, բայց մենք կապի մեջ ենք։ Առաջնային եմ համարում Ռուսաստանի հավաքականը, սկզբում` երիտասարդական, հետո` հիմնական»,– ասել է Ավանեսյանը։
Նա ընդգծել է, որ ամեն դեպքում կամուրջները չի այրում, Հայաստանը նույնպես իր հայրենիքն է ու շատ բարձր է գնահատում սեփական արմատները։
«Հնարավոր է, որ ապագայում հանդես գամ այդ հավաքականում»,– ասել է Ավանեսյանը՝ օրինակ բերելով «Կրասնոդարում» հանդես եկող Էդուարդ Սպերցյանին։
Ավանեսյանը նշել է նաև, որ Ուզբեկստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչները (ֆուտբոլիստը ծնունդով Ուզբեկստանից է) մինչ այս պահը կապ չեն հաստատել իր հետ այդ երկրի երիտասարդական հավաքականում խաղալու հրավիրելու համար: Ֆուտբոլիստը նաև շեշտել է, որ դժվար թե լրջորեն դիտարկեր նման առաջարկը։
Կալինինգրադցի Տիգրան Ավանեսյանը տեղի «Բալթիկայի» սան է։ 2015 թվականին տեղափոխվել է Մոսկվայի ԲԿՄԱ դպրոց։ 2018 թվականից հանդես է եկել երիտասարդական առաջնությունում և եղել է երիտասարդական թիմի ավագ։ 2021 թվականի սեպտեմբերի 8-ին տեղափոխվել է «Տեքստիլշիկ»։
Վարդան Մինասյանը ստեղծեց վառ ֆուտբոլ խաղացող «Տարազը», բայց հեռացավ թիմից. ինչո՞ւ