«Ինչո՞ւ եք շտապում, հանգիստ». Քոչարյանը` ՀՀ տարածքից ադրբեջանցիների դուրս գալու մասին

Հայ զինվորականներ
Ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզի Սև լճի տարածք են ներխուժել և ՀՀ ինքնիշխան տարածքում փորձում են ամրապնդվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը խնդրում է չշտապել Հայաստանի տարածքից ադրբեջանցիների դուրս գալու հարցում։

«Ինչո՞ւ եք շտապում, մի՛ շտապեք, հանգիստ, այդ գործընթացը սիրում է համբերությունն ու հստակություն»,– խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց Քոչարյանը։

Անդրադառնալով Սյունիքի մարզի Սև լճի տարածքում գտնվող ադրբեջանցիների դուրս գալուն` Քոչարյանն ընդգծեց` այն, ինչը մերն է, այնտեղ օտար զինված ուժեր չեն կարող լինել։
Պատասխանելով հարցին, արդյոք ՌԴ–ն փորձո՞ւմ է Մինսկի խմբից դուրս մղել մյուս համանախագահներին, պատգամավորը շեշտեց, որ նման բան չի կարող լինել, քանի որ այն չի ձևավորվել որևէ մեկի ցանկությամբ։
Լրագրողները խնդրեցին մեկնաբանել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-գնդապետ Սերգեյ Իստրակովի երեկվա հանդիպումը։ Քոչարյանը նշեց` շատ լավ է, որ այդ հանդիպումները կան։ Նրա խոսքով` նման հանդիպումները շարունակական են, քանի որ Հայաստանն իր ռազմավարական գործընկերոջ հետ քննարկելու շատ բաներ ունի։
Անկարան ու Բաքուն ճնշում են, Երևանը չի հանձնվում. ո՞վ է հորինել «Զանգեզուրի միջանցքը»
Հիշեցնենք` ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզի Սև լճի տարածքում և Գեղարքունիքի մարզի Կութ, Նորաբակ ու Վերին Շորժա գյուղերի սահմանային տարածքներում ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք ու փորձում են ամրապնդվել այնտեղ։
Սյունիքում զորքերի հետքաշման հրամանն ինքս եմ տվել, որ պատերազմ չլիներ. Փաշինյան
Ինչո՞ւ չենք պահանջում Սև լճից ադրբեջանցիների հեռանալը. պատասխանում է Արմեն Գրիգորյանը