Հայաստանի չեմպիոն «Լեոն» հաղթել է սերբական «ՖՕՆ Բելգրադին»

Ավելի վաղ «Լեոն» 4-5 հաշվով պարտվել էր ավստրիական «Լինցին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի չեմպիոն «Լեոն» 3:2 հաշվով հաղթել է սերբական «ՖՕՆ Բելգրադ» թիմին:
Խաղը տեղի է ունեցել հոկտեմբերի 28-ին խորվաթական Օմիս քաղաքում։
Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը դուրս է եկել ԵՎՐՈ–2022-ի որակավորման խմբային փուլ
ՈւԵՖԱ ֆուտզալի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 7-րդ խմբի 2-րդ մրցափուլի շրջանակներում «Լեոյի» կազմում աչքի են ընկել Համլետ Մանուկյանը, Միհրան Դերմենջյանը և Սարո Գալստյանը:
Հիշեցնենք` ավելի վաղ՝ հոկտեմբերի27-ին, ֆուտզալի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 7-րդ խմբի 1-ին մրցափուլի խաղում «Լեոն» 4-5 հաշվով պարտվել էր ավստրիական «Լինցին»։
Ֆուտզալը պետք է մեծ ֆուտբոլ խաղալու համար