Հայաստան կժամանեն ԵԽԽՎ դիտորդները

ԵԽԽՎ նիստերի դահլիճը
Այցի շրջանակում եվրախորհրդարանականները մի շարք հանդիպումներ են ունենալու։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) դիտորդները նոյեմբերի 3-5-ը Հայաստան կայցելեն: Տեղեկությունը հայտնում է ԵԽԽՎ մամուլի ծառայությունը։
Այցի շրջանակում Կիմմո Կիլյունենը (Ֆինլանդիա) և Բորիաննա Օբերգը (Շվեդիա) կհանդիպեն Հայաստանի ղեկավարության, խորհրդարանական հանձնաժողովների ներկայացուցիչների, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամների, Հայաստանի օրենսդիր մարմնում ներկայացված քաղաքական ուժերի առաջնորդների հետ։
Հանդիպումներ են նախատեսված նաև դիվանագետների, դատական մարմինների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:
Ռուբինյանը մանրամասներ է հայտնել ԵԽԽՎ-ի հակաադրբեջանական զեկույցներից
Կքննարկվեն ընտրական համակարգի բարեփոխման, սահմանադրական ինստիտուտների միջև հարաբերությունների, ԶԼՄ-ների աշխատանքի, ինչպես նաև ղարաբաղյան հակամարտության և ժողովրդավարական ինստիտուտների գործունեության հետ կապված հարցեր:
Միրզոյանը հանդիպել է ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ. ի՞նչ են քննարկել