Երասխի ճանապարհին բեռնատար է շրջվել. զոհը և վիրավորը ռուս սահմանապահներ են

Ոստիկանությունը պարզում է վարորդի, մահացածի և վիրավորի ինքնությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Կա զոհ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

«Ժամը 11։40-ի սահմաններում բեռնատար ավտոմեքենան Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 80 կմ հատվածում՝ Տիգրանաշենի ոլորաններում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 150 մետր գլորվելով՝ հայտնվել ձորում»,–գրում է կայքը։

Վթարի հետևանքով 1 մարդ տեղում մահացել է, 1–ը տեղափոխվել հիվանդանոց։
Վթար Բերդ-Ճամբարակ ճանապարհին. կան զոհեր, ողջ մնացածի վիճակը միջին ծանրության է
Ըստ նախանական տեղեկությունների՝ մահացածն ու վիրավորը ՌԴ սահմանապահ զորքերի զինծառայողներ են, և այս պահին սպասում են, որպեսզի դեպքի վայր ժամանեն ՌԴ սահմանապահ զորքերի օպերատիվ քննչական խմբերը։

Ոստիկանությունը պարզում է վարորդի, մահացածի և վիրավորի ինքնությունը։