Բռնցքամարտիկ Վահե Բադալյանը հաղթանակով է մեկնարկել Սերբիայում անցկացվող առաջնությունը

Երեկոյան ռինգ դուրս կգա մեկ այլ հայ բռնցքամարտիկ՝ Կարեն Տոնականյանը։ Նրա մրցակիցը կլինի Մալիի ներկայացուցիչ Աբդուլ-Քարիմ Բաթիլը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. Բռնցքամարտիկ Վահե Բադալյանը հաղթանակով է մեկնարկել Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացվող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում։
54 կգ քաշային Վահե Բադալյանը մրցել է Թայվանի ներկայացուցիչ Յու-Հանգ Լինի հետ ու հաղթանակ տարել 5։0 հաշվով։
«Սա ամենակարևորն է». ՀՖՖ–ն կաջակցի Արթուր Աբրահամի ծրագրերի զարգացմանը
Հաջորդ փուլում Վահե Բադալյանի մրցակիցը կլինի Ղրղզստանի ներկայացուցիչ Շանժայ Սենդեկամատովը:
Երեկոյան մրցահերթում ռինգ դուրս կգա մեկ այլ հայ բռնցքամարտիկ՝ Եվրոպական խաղերի բրոնզե մեդալակիր Կարեն Տոնականյանը (կրկին 54 կգ)։
Նրա մրցակիցը կլինի Մալիի (պետություն Աֆրիկայում) ներկայացուցիչ Աբդուլ-Քարիմ Բաթիլը:
«Մինչև օլիմպիադա կհասցնեն»․ բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչը գոհ է մարզիկներից
Առաջնության նախորդ փուլը Տոնականյանը շրջանցել էր առանց պայքարի, քանի որ նրա մրցակիցը վարակվել էր կորոնավիրուսով և չէր ներկայացել մենամարտին։
Հայաստանի երրորդ և վերջին ներկայացուցիչը առաջնությունում 71 կգ քաշային Արման Դարչինյանն է։
Նա կմրցի ղրղզ Նուրդարին Ռուստամբեկի հետ։