Ադրբեջանում արագորեն սկսել են հայերեն սովորել

Հայերենի դասերն անվճար են միայն ուսանողների համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. Ադրբեջանում սկսել են արագորեն հայերեն սովորել։ Լեզուների համալսարանին կից գործարկվել են հատուկ դասընթացներ։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Ադրբեջանը։
Կովկասագիտության ամբիոնի դասախոս Հուսեյն Ասքերովը խոստովանում է, որ բոլորին չի հասցնում գրանցել դասընթացներին մասնակցելու համար:
Ադրբեջանցիները եղել են դիմակով ու խոսել հայերեն. ՄԻՊ–ը մանրամասներ է հայտնել Գեղարքունիքից
Նշվում է, որ ունկնդիրները հիմնականում պետանվտանգության ծառայության, ԱԳՆ-ի աշխատակիցներ են, սահմանապահներ և լրագրողներ:
Դասերն անվճար են միայն ուսանողների համար։ Մյուսների համար դասընթացի ամսական արժեքը տատանվում է 60-120 մանաթի սահմաններում ($35-70) ։

«Մենք նախատեսում ենք ապագայում համալսարանին կից բացել հայերենի՝ խոսակցական լեզվի ավելի կատարելագործված դասընթացներ»,–ասել է Ասքերովը։

Ասքերովը հայերենին տիրապետում է մանկուց. նա ծնվել և մեծացել է Հայաստանում։ Քերականությունը սովորել է դպրոցում:
Ադրբեջանում հայոց լեզվի դասագրքերի բացակայության պատճառով նա ստիպված է եղել դրանք ինքնուրույն գրել։