Ադրբեջանցիները վերադարձրել են Կոռնիձորի բնակչի ոչխարները

Ադրբեջանցիները վերադարձրել են Կոռնիձորի բնակչի ոչխարները
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. Ադրբեջանցիներն այսօր վերադարձրել են Սյունիքի մարզի Տեղ համայնքի Կոռնիձոր գյուղի բնակչին պատկանող 106 ոչխարները: Տեղեկությունը հայտնում է Տեղի համայնքապետարանը։
Ադրբեջանցիները վերադարձրել են Կոռնիձորի բնակչի ոչխարները
Ըստ հաղորդագրության` ոչխարները վերադարձվել են Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցի, ՀՀ սահմանապահ զորքերի ուղեկալի պետի և ռուսական սահմանապահ զորքերի ձեռնարկած գործողությունների արդյունքում։
Ադրբեջանցիները վերադարձրել են Կոռնիձորի բնակչի ոչխարները
Հիշեցնենք` ոչխարներին գողանալու մասին հոկտեմբերի 24-ին հայտնել էր Հայաստանի արդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
Ադրբեջանցիները բացահայտ հափշտակել են արցախցու անասունները. Արցախի ՔԿ