Վրաստանը սկսել է ՆԱՏՕ–ի չափանիշներով ինքնաձիգ հրազեն արտադրել

Իրակլի Ղարիբաշվիլին այցելել է նորաբաց գործարան
Վրաց-իսրայելական նոր ձեռնարկությունը համալրված է առաջատար երկրներում արտադրված հաստոցներով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերիSputnik. Թբիլիսիում GI-4 ինքնաձիգ հրացաններ արտադրող վրաց–իսրայելական համատեղ գործարան է բացվել։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Գրուզիան։
Ձեռնարկությունը ստեղծվել է «Դելտա» պետական ռազմական գիտատեխնիկական կենտրոնի հիման վրա։ Այսօր գործարան է այցելել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
«Մենք ամերիկյան հաստոցներ ենք բերել, բարձր մակարդակի նորագույն տեխնոլոգիա է, և հրազենի բոլոր դետալներն այստեղ են պատրաստվում։ Ձեռնարկությունը պաշտոնապես բացվել է, կսկսենք M4 տեսակի GI-4–երի արտադրությունը, ինչը շատ կարևոր է, և ես շնորհավորում եմ «Դելտա»–ին և ամբողջ պաշտպանության նախարարությանն այս կարևոր ձեռնարկության առնչությամբ», – հայտարարել է Ղարիբաշվիլին։
ORSIS ընկերությունը զենքի մատակարարման շուրջ բանակցություններ է վարում Հայաստանի հետ
ՆԱՏՕ–ի չափանիշներով արտադրված հրացանները կփոխանցվեն Վրաստանի պաշտպանական ուժերին։
GI-4 ինքնաձիգ հրազենի տեխնոլոգիական ողջ գործընթացն իրականացվելու է տեղում։ Ապագայում նախատեսվում է ընդլայնել գործարանի ֆունկցիոնալ ծանրաբեռնվածությունը` նպատակ ունենալով արտադրել տարատեսակ հրազեն և աքսեսուարներ։ Արտադրանքը ծրագրվում է նաև արտահանել։
Ինչն է կապում Հայաստանին և միջուկային զենք ունեցող Հնդկաստանին. նոր խաղացող տարածաշրջանում