Ռոսպոտրեբնադզորը դադարեցրել Է Թուրքիայից մանդարինի ներկրումը

Турецкие мандарины
Մանդարիններում հայտնաբերվել է «քլորպիրիֆոս» թունաքիմիկատների մնացորդային քանակ, որի խտությունը գերազանցում է առավելագույն թույլատրելի մակարդակը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. Ռոսպոտրեբնադզորը հոկտեմբերի 29-ից դադարեցնում է թուրքական մանդարինի ներմուծումը Ռուսաստանի տարածք։ Տեղեկությունը հրապարակվել է գերատեսչության կայքում:
Ըստ հաղորդագրության` այդ քայլին են դիմել վարակիչ հիվանդությունների առաջացումն ու տարածումը թույլ չտալու համար, քանի որ մանդարիններում հայտնաբերվել է «քլորպիրիֆոս» պեստիցիդի մնացորդային քանակ, որի կոնցենտրացիան գերազանցում է առավելագույն թույլատրելի մակարդակը:
Վրաստանի սահման
Վրացի սահմանապահներն արգելել են կարտոֆիլով բեռնված թուրքական բեռնատարի մուտքը երկիր
Ավելի վաղ Ռոսպոտրեբնադզորն արգելված բաղադրիչների պատճառով դադարեցրել էր Չինաստանից մի շարք ապրանքների ներմուծումը Ռուսաստան։
Հերթով զմռսում ենք սողանցքները. Քերոբյանը` շուկայում թուրքական ապրանքի առկայության մասին