Ռոնալդուն հինգերորդ անգամ հայր կդառնա․ նրա ընկերուհին հղի է

Ռոնալդու
Ռոնալդուն ու իսպանացի մոդել, պարուհի Ջորջինա Ռոդրիգեսը մեկ համատեղ երեխա ունեն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուի և ընկերուհու՝ Ջորջինա Ռոդրիգեսի ընտանիքում համալրում է սպասվում։ Ուրախ լուրը հայտնում է Hola-ն:
Իսպանական կայքի տեղեկություններով՝ մոդելն արդեն 12 շաբաթական հղի է։
Իսկ 36-ամյա ֆուտբոլիստն արդեն չորս երեխաների հայր է։ Քրիշտիանո կրտսերը ծնվել է 2010 թվականին (մայրը հայտնի չէ), երկվորյակներ Եվան և Մատեոն լույս աշխարհ են եկել 2017 թվականին փոխնակ մորից, իսկ Ալան Մարտինը, որը ծնվել է նույն 2017 թվականին, պորտուգալացու և Ռոդրիգեսի առաջին համատեղ երեխան է:
Կրիշտիանու Ռոնալդուն բոլոր ժամանակների ու ժողովուրդների լավագույն ռմբարկու է ճանաչվել