Փաշինյանը Պապիկյանին չվճարվող արձակուրդ է ուղարկել

Պապիկյանի արձակուրդը կտևի 5 աշխատանքային օր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 5 աշխատանքային օրով չվճավող արձակուրդ է տրամադրել ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանին։ Համապատասխան որոշումը հրապարակված է ՀՀ կառավարության egov.am տեղեկատվական հարթակում։
Նիկոլ Փաշինյանը կարճատև արձակուրդ է մեկնում
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանին տրամադրվել չվճարվող արձակուրդ՝ 2021 թվականի հոկտեմբերի 28-ից մինչև նոյեմբերի 3-ը ներառյալ»,–ասվում է որոշման մեջ:
Նշվու մ է, որ վարչապետը որոշումը կայացրել է` ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով և «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով։
Հիշեցնենք` Պապիկյանն արձակուրդում է եղել նաև մայիսի 31-ից հունիսի 18-ը, ինչպես նաև մարտի 29-ից մինչև ապրիլի 2-ը։