ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. Արաբական Միացյալ Էմիրություններ կարճատև աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 27-ին հանդիպել է Աբու Դաբիի թագաժառանգ, երկրի Զինված ուժերի գերագույն հրամանատարի տեղակալ, շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի հետ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-էմիրաթական դինամիկ զարգացող հարաբերությունների խորացմանը, տարածաշրջանային և միջազգային հիմնախնդիրներին վերաբերող մի շարք հարցեր:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ԱՄԷ-֊ում հանդիպել է նաև Բահրեյնի թագավոր Համադ բին Իսա Ալ Խալիֆայի հետ: Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։
Արմեն Սարգսյանը հանդիպել է Աբու Դաբիի թագաժառանգ, երկրի Զինված ուժերի գերագույն հրամանատարի տեղակալ, շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի հետ
© Photo : official site of the President of RA
Նշենք, որ աշխատանքային այցը ԱրմենՍարգսյանը սկսել է Սաուդյան Արաբիայից։