ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ23 տարեկանների հավաքականի ըմբիշ, 2021թ-ի Աշխարհի առաջնության փոխչեմպիոն 67 կգ քաշային կարգի Սահակ Հովհաննիսյանը բաց կթողնի աշխարհի առաջնությունը, որն անցկացվելու է Սերբիայում: Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։
«Մեդալային գլխավոր հույսերից մեկը ԱԱ մեկնելուց 3 օր առաջ ոտքի վնասվածք է ստացել»,– նշված է հաղորդագրության մեջ:
Ֆեդերացիան խոստանում է առաջիկայում հրապարակել այդ քաշային կարգում նրան փոխարինողի անունը։
Նշենք, որ աշխարհի առաջնությունը կմեկնարկի նոյեմբերի 1-ին և կավարտվի ամսի 7-ին։