ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի - Sputnik. «Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ իրենց տեղեկություններով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Կոշ» և «Հրազդան» քրեակատարողական հիմնարկների գործունեությունը կդադարեցվի:
Թերթը գրում է, որ մինչև հունվարի մեկը պետք է ապահովվի պատիժ կրող դատապարտյալների տեղաբաշխումն այլ քրեակատարողական հիմնարկներ՝ ըստ վերջիններիս մեկուսացվածության աստիճանի, և պահվող կալանավորված անձանց տեղափոխումը այլ քրեակատարողական հիմնարկներ։
Հիմնավորման մեջ նշվում է, որ «Հրազդան» ՔԿՀ-ն խնդրահարույց պահման պայմաններ ունի այն տեսանկյունից, որ, հարևան՝ բնակելի շենքերի հետ համեմատությամբ ունի մի քանի մետր հեռավորություն, ինչը նպաստում է արգելված իրերի ներթափանցմանը:
«Նաև երկու հիմնարկներն էլ ցածր համալրվածություն ունեն, սակայն պետական բյուջեից մեծ գումարներ են փոխանցվում այդ հիմնարկների պահպանման համար: Այս քայլն արվում է օպտիմալացման շրջանակում»,-գրում է թերթը։
ՔԿՀ-ում սրտաբան, շաքարային դիաբետի մասնագետներ չկան. Չարչյանի վիճակը կարող է վատանալ
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։