ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. Այս պահին մոբիլիզացված են 27 բժշկական կենտրոններ, որոնք սպասարկում են կորոնավիրուսով վարակվածներին։ Կառավարության նիստի ժամանակ տեղեկությունը հայտնեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նրա խոսքով` ընդհանուր 3050 մահճակալ անընդհատ զբաղված է։
«Այսօրվա դրությամբ ծանր է` 1088, ծայրահեղ ծանր` 307, իսկ թոքային օդափոխության սարքին միացած են 152 քաղաքացի։ Վերակենդանացման բաժանմունքներում ունենք 1500 քաղաքացի, որոնցից 0.5 տոկոսն է պատվաստված»,–ասաց Ավանեսյանը։
Նախարարը հավելեց` «Դելտա» շտամի յուրահատկություններից մեկն էլ այն է, որ այն հղիներին «չի շրջանցում» և այս պահին կորոնավիրուսով վարակված 122 հղի կին ունենք, որոնք հոսպիտալացված են. նրանցից 53-ը թոքաբորբ ունեն և թթվածնային կախյալ են։
Նշենք, որ վերջին մեկ օրվա տվյալներով` Հայատանում կորոնավիորւսով վարակվել է 2307 մարդ, գրանցվել է մահվան 38 դեպք։