Կառավարությունն ԱԱԾ-ին 102 մլն դրամ կհատկացնի. նախագծի մանրամասները գաղտնի են

ՀՀ ԱԱԾ
ԱԱԾ–ին հատկացվող միջոցներից որոշակի գումար կտրամադրվի շենքային պայմանների բարելավման նպատակով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ ազգային անվտանգության ծառայության կարիքների համար կառավարության պահուստային ֆոնդից կհատկացվի շուրջ 102 մլն դրամ: Այս հարցն ընդգրկված էր կառավարության չզեկուցվող հարցերի թվում։
Խոշոր հարկատուները չեն փոխվում. ՊՆ–ն ու ԱԱԾ–ն առաջատարների շարքում են
Նախագծի հիմնավորման համաձայն՝ նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ ազգային անվտանգության ծառայության բնականոն գործունեությունն ապահովելու անհրաժեշտությամբ: Բացի այդ, նշվում է, որ հատկացվող միջոցներից որոշակի գումար կտրամադրվի շենքային պայմանների բարելավման նպատակով։
Ի դեպ, նախագծի առաջին կետը չզեկուցվող է, իսկ երկրորդ եւ երրորդ կետերը՝ գաղտնի: