ՀՀ ԶՈւ զինծառայողները վիրավորվել են զինամթերքի հետ անզգույշ վարվելու հետևանքով. ՊՆ

ՊՆ
Պաշտպանության նախարարությունը ներկայացրել է հոկտեմբերի 28-ի առավոտյան տեղի ունեցած դեպքի մանրամասները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. Չորս զինծառայողները վնասվածք են ստացել ստացել զինամթերքի հետ անզգույշ վարվելու հետևանքով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Sputnik Արմենիայի տեղեկություններով` զինծառայողները թեթև վնասվածքներ են ստացել նռնակի պայթյունի հետևանքով։

«Այսօր` ժամը 10։00-ի սահմանում, ՀՀ արևելյան ուղղությամբ տեղակայված ՊՆ N զորամասի մարտական հենակետերից մեկում, զինամթերքի հետ անզգույշ վարվելու հետևանքով թեթև վիրավորում են ստացել ՀՀ ԶՈւ չորս զինծառայող։ Վիրավորներին անհապաղ ցուցաբերվել է առաջին բժշկական օգնություն»,–նշված է ՊՆ հաղորդագրության մեջ։

Դեպքի հանգամանքները պարզելու համար կատարվում է քննություն։
Զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողների ուսանող երեխաների վարձը լրիվ կփոխհատուցվի