Հակոբ Արշակյանն ԱՊՀ ՄԽՎ հանձնաժողովներից մեկի նախագահի տեղակալ է ընտրվել

Հայկական կողմի առաջարկներից շատերը ներառվել են հավանության արժանացած նախագծերում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԺ փոխխոսնակ, ԲՏԱ նախկին նախարար Հակոբ Արշակյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովների նիստին։ Տեղեկությունը հայտնում է Ազգային ժողովի մամուլի ծառայությունը։

«Հակոբ Արշակյանն ընտրվել է Պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ»,- նշված է հաղորդագրության մեջ։

ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի անվտանգության ոլորտում օրենսդրության ներդաշնակեցման և նոր մարտահրավերներին ու սպառնալիքներին հակազդելու հարցերով համատեղ հանձնաժողովի և ԱՊՀ ՄԽՎ պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողովի նիստն անցկացվել է Տավրիկյան պալատում:
Տպավորություն է` ինչքան խնդիր կա, իշխող ուժի մեղքն է. Արշակյանը` սահմանի իրավիճակի մասին
Նիստում քննարկվել են հանձնաժողովների կողմից մշակվող մի շարք մոդելային իրավական փաստաթղթերի նախագծեր: Նշվում է, որ հայկական կողմի ներկայացրած առաջարկների հիմնական մասն արտացոլվել է հավանության արժանացած նախագծերում:
ԱԺ-ն վավերացրեց ԱՊՀ շրջանակում կիբեռհանցագործությունների դեմ պայքարի համաձայնագիրը
Քննարկումների արդյունքում ներկայացված դիտողություններն ու առաջարկները կփոխանցվեն նախագծերը մշակողներին` հաջորդ նիստերում քննարկելու համար: