Հայկ Կոնջորյանն ու Հայաստանում Ռուսաստանի դեսպանը հանդիպել են

Հայկ Կոնջորյան
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարն անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների անհապաղ վերադարձի հարցին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն այսօր հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Տեղեկությունը հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` Կոնջորյանն անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների անհապաղ վերադարձի հարցին, ինչն ամրագրված է 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ:
Քննարկվել են հայ-ռուսական միջխորհրդարանական կապերի հետագա զարգացմանը վերաբերող հարցեր՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ միջխորհրդարանական հարթակներում:
Կարևորվել են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի շրջանակում իրականացվող աշխատանքները:
Իշխան Սաղաթելյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպանին