Ենոքավանի բնակիչները խմելու ջուր կունենան. կառավարությունը կլուծի խնդիրը

Ենոքավան. Արխիվային լուսանկար
Ջրագծի ընդհանուր արժեքը կազմում է 83 մլն 832 հազար դրամ, որից համայնքի ներդրումը կկազմի 16 մլն դրամ, իսկ կառավարությունը կհատկացնի 67 մլն 832 հազար դրամ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ կառավարությունը միջոցներ կհատկացնի Ենոքավանի բնակիչներին մշտական խմելու ջրով ապահովելու համար. սա կառավարության այսօրվա նիստի չզեկուցվող հարցերի թվում է։ Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ Ենոքավան համայնքում 159 ընտանիք՝ շուրջ 545 մարդ, չունեն խմելու ջուր: Բնակիչները օգտվում են գյուղամիջյան ծորակից, որի թողունակությունը ցածր է:
40 մետրանոց բրդուճ. Ենոքավանում 7–րդ անգամ կայացավ «Հայ բույս» փառատոնը
«Վերջին շրջանում համայնքում լայն թափ է առնում տուրիզմը և խմելու ջրի պակասությունը բացասաբար է անդրադառնում տուրիզմի զարգացմանը: Նախատեսվում է գումար հատկացնել ՀՀ Տավուշի մարզի Ենոքավան համայնքին՝ խմելու ջրագիծ կառուցելու նպատակով»,–նշված է նախագծում։
Խաղաղապահների շնորհիվ Արցախի հեռավոր գյուղերի ավելի քան 300 ընտանիք ջուր կունենա
Ի դեպ, ջրագծի ընդհանուր արժեքը կազմում է 83 մլն 832 հազար դրամ, որից համայնքի ներդրումը կկազմի 16 մլն դրամ, իսկ կառավարությունը կհատկացնի 67 մլն 832 հազար դրամ: