ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի - Sputnik. Եվրոպական միությունը կընդունի կորոնավիրուսի դեմ պատվաստման Հայաստանի և Մեծ Բրիտանիայի սերտիֆիկատները։ Տեղեկությունը Twitter-ի իր էջում հրապարակել է եվրոպական հանձնաժողովը։
«Լավ նորություններ դեպի Մեծ Բրիտանիա և Հայաստան ճանապարհորդողների համար։ Այսօր ընդունել ենք երկու նոր որոշումներ,համաձայն որոնց` Հայաստանի և Մեծ Բրիտանիայի կողմից տրամադրված COVID-19 սերտիֆիկատները համարժեք են ԵՄ COVID թվային սերտիֆիկատին»,–նշված է գրառման մեջ։
Նշենք, որ Հայաստանն էլ իր հերթին կընդունի այն 45 երկրների տրամադրած սերտիֆիկատները, որոնք հաստատել է ԵՄ-ն։
Հավելենք` ՀՀ առողջապահության նախարարության տեղեկացմամբ` COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր, հոկտեմբերի 24-ի դրությամբ, կատարվել է 677 032 պատվաստում։
Դրանցից առաջին դեղաչափ ստացել է 466 785 մարդ, երկրորդ դեղաչափ` 210 247։
Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստում են «Սպուտնիկ V», «AstraZeneca», «Sinopharm», «Coronavac», «Moderna» պատվաստանյութերով։