Դժվար չէ, նույնիսկ հեշտ է. Սարգսյանը` Փաշինյանի հետ համատեղ աշխատանքի մասին

Արման Սարգսյան. Նիկոլ Փաշինյան. Արխիվային լուսանկար
Արման Սարգսյանի խոսքով` ոստիկանապետ եղած ժամանակ իր կառույցն ունեցել է լիարժեք ազատություն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանն այսօր ԱԺ–ում պետականսահմանի մասին օրենքում փոփոխություններև լրացումներ անելու հարցի քննարկման ժամանակ ասաց, որ Փաշինյանի հետ աշխատելը դժվար չէ։
Այս մասին նա ասաց` պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի այն հարցին, թե դժվար չէ՞ ամեն րոպե 180 աստիճան տարբեր բաներ ասող վարչապետի ենթակայության տակ պաշտպանության փոխնախարար աշխատելը։
Ադրբեջանցիները կահավորում են այնտեղ, որտեղ հայտնվել են, բայց կանխվում է. փոխնախարար
Մինչ հարցը հնչեցնելը Մանուկյանը հիշեցրեց, որ երեկ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով հարցին, թե երբ է ՀՀ-ն տեղյակ եղել, որ պատերազմ կարող է սկսվել, պատասխանել է՝ պատերազմից 1-2 օր առաջ, իսկ 2020-ի դեկտեմբերի 16-ին հայտարարել էր, թե մինչև վերջին օրը, նախավերջին օրը գնահատականը եղել է այն, որ պատերազմ չի սկսվի:
«Դժվար չէ, նույնիսկ հեշտ է Փաշինյանի հետ աշխատելը ոչ հիմա, ոչ էլ այն ժամանակ, երբ աշխատում էի ուղիղ ենթակայության տակ՝ որպես ոստիկանապետ։ Իմ նախորդ աշխատանքից ելնելով` կարող եմ ասել, որ ոստիկանությունն ունեցել է լիարժեք ազատություն՝ առանց ճշտելու՝ քաղաքական մեծամասնությունը համաձա՞յն է այս կամ այն քայլի հետ, դուր կգա՞, դուր չի՞ գա։ Այդ մարմինն անկաշկանդ գործել է օրենքի առջև բոլորի հավասարության կարևորագույն տրամաբանությամբ»,-հայտարարեց փոխնախարարը:
Սյունիքում զորքերի հետքաշման հրամանն ինքս եմ տվել, որ պատերազմ չլիներ. Փաշինյան
Մանուկյանն արձագանքեց`«հալալ է քո ներվերին»։
Հիշեցնենք, որ Փաշինյանը հոկտեմբերի 27-ին ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասել էր` գործնականում իրեն ամեն օր էլ եկել է տեղեկություն, որ պատերազմը հնարավոր է։ Նա ընդգծել էր, որ իր հիշողությունում արձանագրված է` 2020-ի սեպտեմբերի 27-ից երկու օր առաջ ռադիոկլանում էր տեղի ունեցել, և մեկ նախադասություն կար, որն այդ առումով վստահելի էր։