Բռնցքամարտիկ Արթուր Բազեյանը կրկին առանց մենամարտի դուրս եկավ հաջորդ փուլ

Արթուր Բազեյան. Արխիվային լուսանկար
Հայ մարզիկներից ռինգ են դուրս գալու գերծանր կգ քաշային Դավիթ Չալոյանը և 69 կգ քաշային Գուրգեն Մադոյանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. Բռնցքամարտիկ Արթուր Բազեյանը Աշխարհի առաջնությունում դուրս եկավ հաջորդ փուլ։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
«Այսօր պետք է մենամարտեր 57 կգ քաշային Արթուր Բազեյանը, բայց նրա մրցակիցը չի ներկայանալու մենամարտին և հաղթանակը կշնորհվի Բազեյանին»,- ասված է հաղորդագրության մեջ։
Արթուր Բազեյանը հաղթեց նոկաուտով ու Եվրոպայի չեմպիոն հռչակվեց
Հիշեցնենք, որ 3 օր առաջ ևս Բազեյանը նման իրավիճակում էր հայտնվել․ կշռման արարողության ժամանակ նրա մրցակցի քաշը թույլատրելիից ավելին էր եղել և մեր մարզիկին հաղթանակ էր շնորհվել։
Նշենք, որ այսօր հայ մարզիկներից ռինգ են դուրս գալու գերծանր կգ քաշային Դավիթ Չալոյանը և 69 կգ քաշային Գուրգեն Մադոյանը։